ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ստորագրել է կարգադրություն պարգեւատրելու մասին :
Ըստ կարգադրության, 2009 թվականի ապրիլի 2-ից 9-ը Ֆրանսիայի Մեդոն քաղաքում անցկացված աթլետիկայի միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր գրավելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար դրամական պարգեւատրում է նշանակվել
Արթուր Ռուբենի Առստամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմի մարզիչ, աթլետիկայի գծով Հայաստանի Հանրապե-տության վաստակավոր մարզիչ (150 հազար դրամ)
Աշոտ Ասծատուրի Հայրապետյանին աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության չեմպիոն, 5000 մետր վազքատարածությունում` առաջին մրցանակային տեղ (200 հազար դրամ)
Արթուր Սուրենի Պետրոսյանին աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չեմպիոն, 5000 մետր վազքատարածությունում` երրորդ մրցանակային տեղ(100 հազար դրամ):
2009-04-28