Աշխատանքային խորհրդակցություն հանրապետության ոռոգման համակարգի զարգացման ծրագրի վերաբերյալ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն հանրապետության ոռոգման համակարգի զարգացման ծրագրի վերաբերյալ: Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Սեյրան Միքայելյանը: Հանրապետության շրջաններում ոռոգման համակարգի իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները: Նախագահը կարեւորել է ոռոգման համակարգի զարգացումն ու կատարելագործումը` որպես պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք: Բակո Սահակյանը նշել է, որ նման խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ եւ տեղի կունենան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ պաշտոնատար այլ անձինք: