Հունվարի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է “Արցախֆրուտ” փակ բաժնետիրական ընկերության կողմից արված առաջարկությունը` ընկերության կանոնադրական կապիտալում պետության մասնակցության մասին:
Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու եւ համապատասխան առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2009-01-21