Հանդիպում ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Դավիթ Լոքյանին եւ Լեւոն Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Քաշաթաղի շրջանի զարգացման, այնտեղ տարբեր ծրագրերի իրականացման հարցերին: Այս համատեքստում երկրի ղեկավարը ողջունել է սփյուռքահայ բարերարների ներգրավումը շրջանի զարգացման գործում՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: