ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ
Մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Զրույցի ընթացքում երկրի ղեկավարը եւ Արցախի հոգեւոր առաջնորդը քննարկել են հարցերի լայն շրջանակ` կապված պետություն-եկեղեցի փոխգործակցության, ինչպես նաեւ Արցախի թեմի վերաբացման 20-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումների հետ: