Բակո Սահակյանը պարգեւատրել է ԼՂՀ վիճակագրական ծառայության աշխատակիցներին
Լեռնային Ղարաբաղի պաշտոնական վիճակագրական համակարգի գործունեության 85-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ստորագրել է հրամանագիր եւ կարգադրություն: Ըստ հրամանագրի` ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ Իրինա Ավանեսյանը եւ Էլլա Բաբուրյանը երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար պարգեւատրվել են "Երախտագիտություն" մեդալով: Նախագահի կարգադրությամբ` հանրապետության վիճակագրական ծառայության մի խումբ աշխատակիցներ արժանացել են արժեքավոր նվերների: Նույն օրը Նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: