Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Մայիսի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Օրակարգային հարցերի շարքում էր Ստեփանակերտ քաղաքում ճանապարհային երթեւեկության խնդիրը: Նախագահը հրահանգներ տվեց համապատասխան կառույցների ղեկավարներին` խստացնել պահանջները վարորդների կողմից կանոնների խախտման դեպքում եւ ակտիվացնել աշխատանքը հասարակայնությանը ձեռնարկվող միջոցառումների մասին տեղեկացնելու ուղղությամբ: Քննարկվել են նաեւ մայիսի 16-18-ը մայրաքաղաքում կայանալիք մի շարք մշակութային եւ սպորտային միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: