Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների եւ տարբեր բուհերի դասախոսների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, խորհրդի մի խումբ անդամների եւ տարբեր բուհերի դասախոսների: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանակ-հասարակություն կապերի խորացմանը: Այս համատեքստում Նախագահը ողջունել է տարբեր զորամասերում հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությունը` այն համարելով պահանջված ու հրատապ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է կազմակերպվեն պարբերաբար եւ կրեն շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: