Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Ավետարանոց եւ Ակնաղբյուր գյուղեր:
Ավետարանոց գյուղում Նախագահը ծանոթացել է <<Տեխնովուդ>> ՍՊԸ-ի նորաբաց փայտամշակման գործարանի աշխատանքների ընթացքին:
Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ավետարանոցի եւ Ակնաղբյուրի ձորակի բնակիչների եւ համայնքների ղեկավարների հետ:
Բակո Սահակյանը նշել է, որ Ավետարանոցը հանդիսանում է Արցախի կայացած համայնքներից մեկը, որը միշտ կարեւոր դերակատարություն է ունեցել մեր երկրի պատմության մեջ: Միեւնույն ժամանակ, եւ Ավետարանոց, եւ Ակնաղբյուր գյուղերում կան խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված լուծում կենտրոնական, շրջանային եւ տեղական կառավարման մարմինների կողմից: Նախագահն առանձնակի կարեւորություն է տվել տեղերում նախաձեռնողական մոտեցումների ցուցաբերմանը եւ աշխատանքների ակտիվացմանը:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-04-02