Հանդիպում Երեւանի պետական համալսարանի պատվիրակության հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի եւ Արցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի հետ կապերի խորացման եւ մեր հանրապետության կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: