Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդման եւ մեր ժողովրդի մտավոր ներուժի ավելի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, նշելով, որ այն հանդիսանում է ինչպես կրթության եւ գիտության բնագավառի զարգացման, այնպես էլ հայոց պետականության շարունակական զորացման ամենահուսալի նախապայմաններից մեկը: