ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը եւ երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: