Հանդիպում ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, արցախյան հիմնախնդրի կարգավորման, հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Սփյուռքում հայ ինքնության պահպանման հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է համակարգված աշխատանքի կարեւորությունը, Արցախում եւ Սփյուռքում գործող կազմակերպությունների ու քաղաքական ուժերի միջեւ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը: