Հանդիպում ամերիկահայ բժիշկ ու բարերար Հարութ Մեսրոպյանին հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է ամերիկահայ բժիշկ ու բարերար Հարութ Մեսրոպյանին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը, որին ներկա էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում բուժկետային ցանցի զարգացման եւ այս համատեքստում պիլոտային առաջին նախագծի իրականացման հետ կապված հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման առողջապահական ենթակառուցվածքի նշանակությունը մեր հանրապետության համար, ընդգծելով, որ այն շոշափելի դերակատարություն կունենա հատկապես գյուղական բնակավայրերում: