Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ նրա տեղակալ Գրիշա Բաղիյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացման, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրներին: