Հանդիպում “Նորք-Մարաշ” սրտաբանական կենտրոնի տնօրենի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է "Նորք-Մարաշ" սրտաբանական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին եւ վիրաբույժ Արա Անանյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, քննարկվել են "Նորք-Մարաշ" կենտրոնի հետ համագործակցությունն ընդլայնելու, նրա ներուժը ու հարուստ փորձն Արցախի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ օգտագործելու հետ կապված հարցերը: Հյուրերը պատրաստակամություն են հայտնել ավելի հաճախակի դարձնել այցելությունները Արցախ եւ աջակցել բժշկական կադրերի որակավորման բարձրացման գործընթացում: