Նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման հարցերին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հարցին:
Երկրի ղեկավարը կարեւորել է ոլորտի զարգացումը` ընդգծելով, որ այն ունի եւ քաղաքական, եւ տնտեսական նշանակություն մեր հանրապետության համար: Նախագահը նշել է նաեւ, որ այս գործում ցանկալի արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի եւ Սփյուռքի համապատասխան օղակների հետ: Այս կապակցությամբ Բակո Սահակյանը բարձր է գնահատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ ՏՏ ձեռնարկությունների միության եւ մի շարք այլ կազմակերպությունների ջանքերը, որոնց ներկայացուցիչները ներկա էին խորհրդակցությանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
2011-04-30