Նախագահ Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին: