Հանդիպում ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով կարեւոր հիմք հետագա փոխգործակցության զարգացման համար: Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: