Նախագահ Սահակյաննը այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր հյուրանոցային համալիր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող նոր հյուրանոցային համալիր եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է մայրաքաղաքում նման համալիրի շինարարությունը՝ նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող եւ ազգային ոճով կառուցված նման հյուրանոցի առկայությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր հանրապետությունում զբոսաշրջության զարգացման վրա: Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք: