Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2010 թվականին գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ 2011 թվականի անելիքներին առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված եւ նշել, որ կան անհրաժեշտ նախապայմաններ այն ավելի խորացնելու համար: