Խորհրդակցություն՝ նվիրված փորձագիտական հիմնարկների աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված փորձագիտական հիմնարկների աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովման ուղղությամբ անելիքները շատ են եւ անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել նրանց զարգացման համար: Նախագահը կարեւորել է նյութատեխնիկական բազայի բարելավման եւ մասնագետների պատրաստման հիմնախնդիրները: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունը կանի հնարավորը այս ուղղությամբ եւ կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: