Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ մասնակցել բարերար Լեւոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ կառուցված հիվանդանոցի նոր շենքի բացման արարողությանը: Բարձր գնահատելով նոր բուժհաստատության նշանակությունը Վանք գյուղի եւ շրջակա բնակավայրերի բնակչության առողջության պահպանման գործում, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես աջակցելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն: Արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: