Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման եւ ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին: Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը: Նախագահին ուղեկցում էին գրող-հրապարակախոս Արցախի հեռոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: