Հանդիպում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ փորձի փոխանակման հարցերին: