Նախագահ Սահակյանը մասնակցել է <<Արցախի հայորդիներ>> սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 9-ին Շուշի քաղաքում մասնակցել է <<Արցախի հայորդիներ>> սկաուտական շարժման առաջին ընդհանուր բանակման փակման արարողությանը: Երկրի ղեկավարը դրական է համարել <<Հայկի սերունդ>> կազմակերպության կողմից Արցախում սկաուտական շարժման նախաձեռնումը՝ Հայաստանից եւ Սփյուռքից երիտասարդների մասնակցությամբ, նշելով, որ այն կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանն ու կապերի խորացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: