Հանդիպում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդի եւ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգ» ընկերության նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է ներհայկական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ այն համարելով հայոց անկախ պետականության զորացման կարեւոր նախապայմաններից մեկը: