ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 23-ին տեղի է ունեցել հանրապետության տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի եւ տեղեկատվական ոլորտների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց պարգեւատրման արարողություն:
Նախագահը բարձր է գնահատել նրանց աշխատանքը` նշելով նաեւ նրանց կարեւոր դերակատարությունը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:
Ներկաների խնդրանքով երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերի:
Արարողությանը ներկա էին ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:
2009-07-23