Նախագահ Սահակյանին նվիրել են Վաչագան Բարեպաշտի դիմանկարը
Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բարերար Արմեն Դավթյանին, ով Նախագահին է նվիրել նկարիչ Մարտիրոս Ելագյանի Վաչագան Բարեպաշտի դիմանկարը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին՝ ընդգծելով, որ Վաչագան Բարեպաշտի գործունեությունը եւ նրա թողած քաղաքական, իրավական ու մշակութային ժառանգությունը հանդիսանում է հայկական պետականության բաղկացուցիչ մասը եւ պահանջում է ավելի խորը ուսումնասիրություն: Նախագահը նաեւ նշել է, որ քննարկվում է Վաչագան Բարեպաշտի արձանն Արցախում տեղադրելու հարցը: Բակո Սահակյանը Վաչագան Բարեպաշտի դիմանկարը փոխանցել է Արցախի կերպարվեստի թանգարանին: