Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Աբխազիայի Հանրապետության փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբին` Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բագապշի մահվան կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
<<Սրտի կսկիծով ընդունեցի ականավոր պետական եւ քաղաքական գործիչ, Աբխազիայի Հանրապետության Նախագահ Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան ողբերգական լուրը:
Սերգեյ Վասիլիին կմնա իր ժողովրդի հիշողության մեջ, բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, որպես իսկական հայրենասեր, ով իր կյանքը նվիրաբերել է հանուն Աբխազիայի ազատության ու անկախության պայքարին: Լինելով խելացի եւ հարգալից առաջնորդ` նա անգնահատելի ավանդ է ներդրել աբխազական պետականության կայացման, նրա անվտանգության ամրապնդման, իր երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Հենց նրա ղեկավարությամբ է Աբխազիայի անկախությունը ստացել միջազգային ճանաչում:
Անդառնալի կորստի` Սերգեյ Վասիլիի Բագապշի մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, ողջ աբխազ ժողովրդին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին>>:
2011-05-30