Նախագահը ստորագրել է հրամանագիր Սերգեյ Դավթյանին <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգեւատրելու մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին ստորագրել է հրամանագիր` պետական շինարարության բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար եւ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ Սերգեյ Դավթյանին <<Մխիթար Գոշ>> մեդալով պարգեւատրելու մասին: