Հրամանագիր Կոնստանտին Օրբելյանին <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով պարգեւատրելու մասին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել հայ անվանի երգահան Կոնստանտին Օրբելյանին <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով պարգեւատրելու մասին:
Նույն օրը Նախագահը մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասրադության պալատում տեղի ունեցած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգ-երեկոյին եւ անվանի երգահանին հանձնել <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան: