Անվանի ըմբշամարտի մարզիչը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին: Ըստ հրամանագրի, Լեռնային Ղարաբաղում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար եւ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Յուրի Բաբայանը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: