Հանդիպում Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության հետ: Տիկին Քոքսը նշել է, որ իր յուրաքանչյուր այցի ընթացքում ոգեւորվում է Արցախում տեղի ունեցող դրական փոփոխություններով: Հյուրերի խնդրանքով Բակո Սահակյանը ներկայացրել է հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում առկա իրավիճակը եւ զարգացման հեռանկարները: Հանդիպմանը անդրարարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Երկրի ղեկավարի խոսքով, ԼՂՀ պետական անկախության ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է, ինչին հասնելու կարեւորագույն միջոցներից է Արցախյան պետականության շարունակական զարգացումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը: Հանդիպման ավարտին Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հյուրերին` Արցախի հանդեպ նրանց կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգատարության համար: