Աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում վնասակար միջատների եւ կրծողների դեմ պայքարին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում վնասակար միջատների եւ կրծողների դեմ պայքարին: Երկրի ղեկավարը հանրապետության գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը համարել է անբավարար: Բակո Սահակյանը անհրաժեշտ է համարել ստեղծել աշխատանքների համակարգման շտաբ, որտեղ ներկայացված կլինեն կենտրոնական եւ շրջանային կառույցները եւ ստորաբաժանումները; Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին` բարձրացված հարցերին հնարավորինս կարճ ժամկետներում լուծում տալու վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: