ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանից Արցախ ժամանած հայ անվանի գիտնականների հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած մի խումբ հայ անվանի գիտնականների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության եւ գիտության զարգացման, գիտատար արտադրության զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է գիտակրթական ոլորտում Սփյուռքի հետ փոխգործակցության շարունակական ամրապնդումը, այն համարելով Արցախի զարգացման հուսալի գրավական: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը եւ ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: