ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերի եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության,մշակույթի եւ սպորտի ոլորտներին: Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքի դերը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում: