Խորհրդակցություն նվիրված մի շարք օբեկտների կառուցման հետ առնչվող հարցերին
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ մայիսի 22-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի օդանավակայանի ուղեւորային համալիրի, Շուշիում ԼՂՀ դատական համակարգի եւ մայրաքաղաքում գյուղմթերքների լաբարատորիայի շենքերի կառուցման հետ առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է շինարարական աշխատանքների իրականացումը`բարձր որակով եւ նախատեսված ժամկետում: Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: