ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Երեւան քաղաքի <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի տնօրենի հետ
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հանդիպում է ունեցել Երեւան քաղաքի <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է Արցախում սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությունը` հատկապես փորձի փոխանակաման, ժամանակակից մեթոդների կիրարկման եւ մասնագետների շարունակական վերապատրաստման գործում: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը եւ <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի բժիշկ, անվանի վիրաբույժ Վիլեն Մանուկյանը: