Խորհրդակցություն` նվիրված կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` նվիրված հանրապետության կապիտալ շինարարության եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտներում կատարված աշխատանքներին եւ առաջիկա անելիքներին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը: Նախագահը կարեւորել է այս ոլորտներում իրականացվող աշխատանքները` ընդգծելով դրանց պատշաճ եւ որակյալ կատարման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Բակո Սահակյանը նշել է նաեւ տարբեր գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ աշխատանքների համակարգման նպատակահարմարությունը` այն համարելով ծրագրերի հաջող իրականացման նախապայմաններից մեկը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: