Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին եւ այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: