Հանդիպում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության լուրջ ներուժի առկայության եւ այն արդյունավետ կերպով оգտագործելու անհրաժեշտության մասին: