ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու մասին: Ըստ հրամանագրի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար Լյովա Բախշիյանը պարգեւատրվել է <<Արիության համար>> մեդալով: Նախագահի մեկ այլ հրամանագրով` մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Գագիկ Ասրյանը եւ Յուրի Սարգսյանը պարգեւատրվել են <<Մարտական ծառայություն>> մեդալով