Հանդիպում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: Հանդիպմանը քննարկվել են էներգետիկայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է էներգետիկայի ոլորտում մեծ ներուժի եւ այստեղ երկու հայկական հանրապետությունների միջեւ փոխգործակցության լավ հեռանկարների առկայության մասին: