Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագրեր՝ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի կազմի մասին>> եւ <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին>> հրամանագրերում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին: Ըստ հրամանագրերի՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ ՊԲ շարքերից զորացրված Գարիկ Ժամհարյանին հանձնաժողովներում կփոխարինի ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նորայր Մկրտչյանը: