Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է <<Ավիս>> բիզնես-կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է մեր հանրապետությունում նման կարգի առաջին հաստատության հիմնադրումը՝ հույս հայտնելով, որ կենտրոնը էական դերակատարություն կունենա Արցախում ձեռներեցության զարգացման, նոր բիզնես կուլտուրայի տարածման, միջազգային առաջատար փորձի ներդրման գործում:
Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է բիզնես-կենտրոնների ցանցի զարգացման մեջ եւ ըստ ամենայնի կաջակցի այդ գործընթացին:
Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ եւ տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ:
2011-09-07