Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող <<Արցախ>> բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Զեկույցով հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Երկրի ղեկավարը կարեւորել է թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր տեմպերի պահպանումը եւ ժամանակակից չափանիշներին համապատասխանող թաղամասի անթերի հանձնումը բնակիչներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: