Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը բարերարին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով` բարձր գնահատելով նրա ավանդը մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման գործում: Այնուհետեւ երկրի ղեկավարը մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել է սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աժ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք: