Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի թիվ 2 մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը կարեւորել է հանրապետությունում եւ մայրաքաղաքում նախադպրոցական ցանցի ընդլայնումն ու զարգացումը, միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզների առկայությունը` դա համարելով հանրապետությունում մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության կարեւորագույն հիմքերից մեկը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել <<Բեյզ Մետալս>> ընկերությանը` մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար: Արարողությանը մասնակցում էին փոխվարչապետ Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: