5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողություն Գանձասարում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մասնակցել է 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողության եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից: